Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մաֆիան իշխանությունից ուժե՞ղ է

Մաֆիան իշխանությունից ուժե՞ղ է
19.07.2019 | 20:32

Իջևանյան դեպքերի վերլուծություններում մի ուշագրավ գիծ է առաջ տարվում։ Դրա մասին շատ խոսում են մերձիշխանական շրջանակները։ Պարզվում է՝ այս բողոքավոր մարդկանց թիկունքում մաֆիա է գործում, ավելի ճիշտ, մի քանի մաֆիաներ։ Համարենք, որ այդ թեզը ճիշտ է, բայց ինչպես է ստացվում, որ այդ մաֆիան ավելի հզոր է գտնվում, քան ողջ իշխանությունը։ Նրանք կարողացել են իրենց գործունեությունն անարգել շարունակել այս մեկուկես տարի՝ վստահ լինելով, որ իրենց ոչինչ չի սպառնում։ Հիմա էլ իշխանությունն իր ողջ իրավապահ համակարգով փորձում է Իջևանում կարգուկանոն հաստատել, բայց էլի չի կարողանում։ Ստացվում է՝ մեր երկրում մաֆիան ավելի ուժեղ է, քան իշխանությունը։ Ու այս պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչպես է իշխանությունը պայքարելու որևէ արատավոր երևույթ արմատախիլ անելու համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ